«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ ՄԵՐ ՏՈՒՆՆ Է»

«ԱՆՈՒՐ» շինարարական ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին և դասվում է Հայաստանի առաջատար շինարարական ընկերությունների թվին:

«Անուր» ընկերությունը զբաղվում է բազմաբնակարանային բնակելի համալիրների նախագծմամբ և կառուցապատմամբ, ինչպես նաև իրականացնում է բնակարանների վաճառքը ապագա բնակիչներին՝ ցուցաբերելով յուրահատուկ մոտեցում՝ առաջարկելով անհատական և յուրօրինակ լուծումներ:

Մեր ընկերության կողմից կառուցված բոլոր համալիրների հեղինակն է ընկերության հիմնադիր, ճարտարապետ Սերոժ Սուքիասյանը:

«Անուր» ընկերության նախագծային աշխատանքների հիմքում դրված է բնակարանների հարմարավետության և տարածքի առավել օգտավետության սկզբունքը: Շինարարության ընթացքում օգտագործվում է բարձրորակ շինանյութ, հատկապես շենքերի հենքի կառուցման ժամանակ (միաձույլ երկաթ-բետոն): Բնակարանները և շենքի ընդհանուր տարածքները հանձնվում են ամբողջովին հարդարված և շրջակայքը բարեկարգված վիճակում: Շենքերում գործում են կենտրոնացված ջեռուցման/զովացման համակարգեր: Բնակարանների հարդարման համար օգտագործվում են հիմնականում եվրոպական արտադրության սալիկներ, սանտեխնիկա և այլ պարագաներ:

Մեր հաջողությունների և արդյունավետ գործունեության գրավականն են շինարարության ոլորտում մեր մասնագետների ունեցած փորձը և ինժեներատեխնիկական անձնակազմի բարձր որակավորումն ու արհեստավարժությունը, ինչպես նաև աշխատանքին ստեղծագործական մոտեցումը:

Կապ Մեզ Հետ

Անուր ՍՊԸ
Բուզանդի փող. հ. 53-55 գրասենյակ 1

010 543064
010 543976


anuranurltd@gmail.com

Երկ.-Ուրբ` 9.00-18.00
Շաբաթ` 10.00-13.00

Նախագծում

"Անուր"ընկերության նախագծման հիմքում ընկած է բնակարանների հարմարավետության եւ տարածքի առավել օգտավետության սկզբունքը: Հաճախ ենք լսել, որ մեր բնակարաններում ապրողները, բնակարանի մակերեսը ավելին են կարծել քան այն, որ իրականում կա: Խոհանոցները նախագծում ենք հիմնականում բաց` ճաշասենյակի տարածքի հետ միաձուլված. միայն պատվերի դեպքում ենք փակում դրանք: Հետեւում ենք, որ բնակարանների ցերեկային եւ գիշերային կյանքի յուրահատկությունները ֆունկցիոնալ առումով տարանջատվեն միմյանցից: Ամեն մի բնակարան ունենում է առնվազն մեկ պատշգամբ եւ այլն...
Շենքում գործում է կենտրոնական ջեռուցման և հովացման համակարգեր, ծախսերը առանձին հաշվվող սարքերով, տեղադրված են ֆանկոյլներ:

Կառուցում

"Անուր" ընկերությունը զբաղվում է բազմաբնակարանային համալիրների նախագծմամբ եւ կառուցմամբ: Ընկերությունը իրականացնում է միայն իր նախագծերը: Շինարարության ընթացքում օգտագործվում է բարձրորակ շինանյութ, հատկապես շենքերի հենքի կառուցման ժամանակ (միաձույլ երկաթ-բետոն): Մեր շենքերի սեյսմակայունությունը հաշվարկված է 10 բալ երկրաշարժին դիմանալու համար: Բնակարանները և շենքի ընդհանուր տարածքները հանձնվում են ամբողջովին հարդարված և շրջակայքը բարեկարգված վիճակում: Շենքերում գործում են կենտրոնացված ջեռուցման/զովացման համակարգեր, վերելակներ, կաթսայատուն: Բնակարաններում տեղադրված են լինում էլեկտրական բոլոր պարագաները. սան-հանգույցներում` լվացարանները, զուգարանակոնքերը, տակդիրները կամ վաննաները, ծորակները, կախովի առաստաղները: Խոհանոցում` խոհանոցային կահույքը: Հատակները` լամինատ կամ մանրահատակ. ներքին դռները՝ փայտյա. պատերն ու առաստաղը ամբոջովին ներկված. մի խոսքով` պատրաստ բնակության համար:: Բնակարանների հարդարման համար օգտագործվում են հիմնականում եվրոպական արտադրության սալիկներ, սանտեխնիկա և այլ պարագաներ:

Սպասարկում

Մենք հետամուտ ենք լինում, որ շենքերի հետագա սպասարկումն ու պահպանումը իրականցվի համատիրությունների կամ սպասարկող կազմակերպությունների միջոցով: Համատիրությունը կամ սպասարկող կազմակերպությունը ապահովվում է բնակիչների կենցաղային պայմանների անխափան ընթացքը: Վարձավճարները հաշվարկվում են անհատական հաշվիչների միջոցով: Շենքի եւ ընդհանուր տարածքների սպասարկման համար բնակիչները կատարում են ամենամսյա վճարումներ`պահակային ծառայության, մաքրության, աղբահանության եւ ընդհանուր լուսավորության համար:

«Անուր» ընկերության իրականացրած կառույցներն են.

Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր Կողբացի և Արամի փողոցների խաչմերուկում՝ ամբողջովին բնակեցված է:
Ավարտվել է Լեոյի փող. հ. 1 հասցեում գտնվող 16 հարկանի բազմաֆունկցիոնալ համալիրի շինարարությունը, և շուտով այս յուրօրինակ, հարմարավետ բնակարաններով համալիրը կբնակեցվի երջանիկ ընտանիքներով: Շենքում նախատեսված են նաև առևտրային և գրասենյակային տարածքներ, ավտոկայանատեղեր և այլ հարմարություններ:
Նորավան ամառանոցային համալիր Ձորաղբյուր գյուղի հարակից տարածքում։
Բազմաֆունկցիոնալ բնակելի համալիր Փ.Բուզանդի փող. հ. 53-55 հասցեում՝ ամբողջովին բնակեցված է ։
Սարյան և Ամիրյան փողոցների խաչմերուկում 1996թ. կառուցվեց հետխորհրդային ժամանակաշրջանի առաջին բազմահարկ բնակելի շենքերից մեկը, որը հասցվեց ավարտին և ամբողջովին բնակեցվեց 1999թ-ին: