ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ՇԵՆՔ` Բուզանդի 53-55 հասցեում

Շենքը նախագծվել և կառուցվել է 2000-2003թթ –ին ` այժմ ամբողջովին բնակեցված է : Շենքը 9 -հարկանի է. ունի երկաթ-բետոնե կոնստրուկցիա և երեսապատված է Անիի տուֆով. Առաջին և երկրորդ հարկերում տեղակայված են տարբեր ընկերությունների գրասենյակներ: Այս շենքում է գտնվում նաև "ԱՆՈՒՐ" ՍՊԸ -ի գրասենյակը: Շենքը օժտված է կենտրոնական ջեռուցման եւ զովացման համակարգերով (կաթսայատունը` գազով աշխատող, գտնվում է շենքի տանիքում), ինչպես նաեւ շուրջօրյա տաք եւ սառը ջուր: Շենքը ղեկավարվում է գործող համատիրության միջոցով: Ունի պահակային ծառայություն: